Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Մուղլա նահանգի Մարմարիսի շրջանում 4.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Ինչպես հայտնում է Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD), երկրաշարժը զգացվել է նաև շրջանի հարակից բնակավայրերում:

Շուրջ 7 կմ խորությամբ ցնցման հետևանքով ավերածություններ չեն գրանցվել:

Նշենք, որ վերջին 3 օրվա ընթացքում սա Մուղլայում գրանցված 2-րդ երկրաշարժն է: Նախորդը կազմել էր 4.1 մագնիտուդ:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

Related posts

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

Երևանի թիվ 22 ավտոբուսի վարորդը, ըստ նախնական գնահատականի, մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ