Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12-ի

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհվածների թիվը հասել է 12-ի, վիրավորների թիվը՝ 419-ի:

Ինչպես հայտնում է Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը, ժամը 18:00-ի դրությամբ եղել է 107 հետցնցում: Փրկարարա-որոնողական աշխատանքները շարունակվում են 17 շենքերում:

Որոնողական աշխատանքներին են միացել նաև հրշեջ ծառայությունը և ոստիկանությունը:

Հոկտեմբերի 30-ին տեղական Էգեյան և Մարմարա ծովերի ավազանում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը հանդիսացել է Թուրքիայի Իզմիրի մարզի Սեֆերհիսար քաղաքը:  

Related posts

Ազատությունից զրկված անձինք առավել շատ կարիք ունեն զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ ՔԿԾ պետ

Վարչապետի որոշման համաձայն՝ Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է