Թուրքիայի Տրապիզոն քաղաքը և Շուշին կդառնան քույր քաղաքներ

Թուրքիայի պետական «TRThaber» լրատվամիջոցը հայտնել է, որ Թուրքիայի Տրապիզոն քաղաքը և Շուշին կդառնան քույր քաղաքներ։ Տրապիզոնի քաղաքապետ Ահմեթ Մեթին Գենչը հայտնել է, որ իրենք սույն թվականի մայիսի 19-ին պատրաստվում են հուշագիր ստորագրել «քույր քաղաքների» վերաբերյալ։

Քաղաքապետ Մեթին Գենչը նաև նշել է, որ ինքը Շուշի այցելած առաջին քաղաքապետն է Թուրքիայից, ապա հավելել, որ այն չափազանց կարևոր մշակութային քաղաք է։

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքին»՝ նա նշել է, որ այդ միջանցքի փակ մնալը զուտ սահմանային հարց չէ, այլ՝ թյուրքական աշխարհի միասնության ամրապնդման հարց, որը կարող է կարևոր ներդրում ունենալ նոր աշխարհակարգի ձևավորման գործում։

Related posts

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև