Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարները կհանդիպեն Ստամբուլում

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պատասխանել է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի պատճառով ստեղծված «պարենային ճգնաժամի» ռիսկերի վերացմանն ուղված Թուրքիայի ջանքերով ստեղծված «հացահատիկային միջանցքի կյանքի կոչման հարցին։

Աքարը հայտնել է, որ ապրիլի 27-ին Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի պաշտպանության նախարարների և հետախուզության ղեկավարների միջև Մոսկվայում կայացած քառակողմ հանդիպման շրջանակներում երկկողմ հանդիպում է կայացել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, իսկ ապրիլի 18-ին Կայսերիում հանդիպել էր Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովի հետ, որից հետո նշել է․

«Կայացած հանդիպումների ընթացքում քննարկել ենք հացահատիկի նախաձեռնությունը, որի շրջանակներում մեր առաջակությամբ և երկկողմ համաձայնությամբ մայիսի 5-ին Ստամբուլում սպասվում է Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարների միջև հանդիպում, որի ընթացքում կքննարկվի մասնավորապես հացահատիկի նախաձեռնությունը։

Հույս ունենք, որ հացահատիկի համաձայնագիրը առանց խափանումների կշարունակի գործել, քանի որ այն ուղղված է տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը, ինչպես նաև այն կարևոր է որոշ երկրների կարիքի տեսանկյունից։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել երկարաձգել ժամկետը և մեր ցանկությունն է այս նախաձեռնությունը երկարաձգել առանց խնդիրների»։

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել