Թուրքիայի պաշտպանության նախարարը Հունաստանին մեղադրել է «սադրանքի» համար` ԱՄՆ-ին և ԵՄ-ին կոչ անելով չխառնվել թուրք–հունական վեճին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Լիբիայից վերջերս վերադարձած թուրքական բանակի սպաների հետ խոսելիս, «խայթել է» Հունաստանին և Կիպրոսին, հայտնում է Greek City Times թերթը։

Խոսելով Հունաստանի և Թուրքիայի միջև վերջին ամիսներին առկա լարվածության մասին՝ Աքարը մեղադրել է Հունաստանին՝ Էգեյան ու Արևելյան Միջերկրական ծովերում սադրիչ գործողություններ անելու համար և շեշտել, որ Թուրքիան թույլ չի տա, որ տարածաշրջանում իր «իրավունքները» ոտնահարվեն:

«Ցավոք հունական կողմը միշտ մարտահրավերներ է առաջ բերում, սրում ճգնաժամը, անհարգալից վերաբերմունք դրսևորում միջազգային իրավունքի նկատմամբ և սպառնալից հռետորաբանություն կիրառում։ Մենք հայտարարում ենք, որ թույլ չենք տա որևէ կերպ խախտել մեր իրավունքները՝ անկախ նրանից, թե որքան են փորձում սադրել», – ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Աքարը նաև կոչ է արել Միացյալ Նահանգներին և Եվրոպական Միությանը չխառնվել թուրք–հունական վեճին։

Նա նշել է, որ Թուրքիան աջակցում է երկխոսությանը, սակայն եթե անտարբերություն կա երկխոսության և Թուրքիայի իրավունքների նկատմամբ, ապա նրանք վճռական են տրամադրված իրենց իրավունքները պաշտպանելու հարցում։

Անդրադառնալով Կիպրոսի հարցին՝ Աքարը հաստատել է Անկարայի կայուն դիրքորոշումը Կիպրոսում թուրքական ինքնիշխան և անկախ պետության նկատմամբ։

«Այլ լուծում չկա», – ասել է Աքարը։

Related posts

«Արթիկ» ՔԿՀ-ում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

Արա Բադոյանը Արարատ Միրզոյանի դեմ իրականացված մահափորձի գործով 3 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել

«Գյումրիում հնարավոր չէ վատ ելույթ ունենալ». Գևորգ Դաբաղյան