Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է Շոյգուի հետ լրացուցիչ հանդիպում անցկացնելու մտադրության մասին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ մտադիր է լրացուցիչ հանդիպում անցկացնել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ուկրաինացի գործընկերների հետ:

Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ամենասեղմ ժամկետներում իրենց անձնակազմը կուղարկեն համակարգող կենտրոն։ Աքարը հայտարարել է, որ կենտրոնի ընդհանուր համակարգումը կկատարվի Թուրքիայից:

Հուլիսի 22-ին Ստամբուլում Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի միջև ստորագրված համաձայնագրերը ենթադրում են քառակողմ համակարգող կենտրոնի ստեղծում, որի ներկայացուցիչները կստուգեն ցորեն տեղափոխող նավերը, որպեսզի թույլ չտրվի զենքի մաքսանենգություն:

Related posts

Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը

Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ