Թուրքիայի Մարմարիս հանգստավայրում անտառային հրդեհ է բռնկվել

Թուրքիայի Մարմարիս հանգստավայրում անտառային հրդեհ է բռնկվել, կրակը տարածվել է հյուրանոցի վրա, հայտնում է A Haber հեռուստաալիքը։

«Ըստ վերջին լուրերի՝ հրդեհ է բռնկվել Մարմարիս քաղաքի Մուղլա շրջանի անտառային տարածքում։ Կարճ ժամանակում բոցը քամու ազդեցության տակ տարածվել է դեպի հյուրանոց։ Հրդեհը մարելու համար աշխատանքներ են տարվում օդից ու ցամաքից»,- հայտնում է հեռուստաալիքը։

Բրիգադները մեծ ջանքեր են գործադրում հրդեհի դեմ պայքարելու համար, որը քամու պատճառով արագ տարածվում է և մոտենում է բնակելի թաղամասերին։

Related posts

Վարազդատ Լալայանը դարձել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Վարազդատ Լալայանը 210 կգ արդյունքով պոկում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ