Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Ադրբեջան զորք ուղարկելու մասին Էրդողանի հրամանագիրը

Թուրքիայի խորհրդարանը երեքշաբթի հաստատել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը, որով նախատեսվում է զորք ուղարկել Ադրբեջան: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական NTV հեռուստաալիքին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Էրդողանի հրամանագիրը հավանության են արժանացրել իշխող «Արդարության և զարգացման» կուսակցության, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցության, «Ազգային միասնության» կուսակցության և «Լավ» կուսակցության պատգամավորները:

Տվյալ հրամանագրով նախատեսվում է Թուրքիայի Զինված ուժերի զինծառայողներին մեկ տարով ուղարկել Ադրբեջան:

Related posts

Օգոստոսի 17-21-ը Հայաստան կայցելի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը

Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ չեմպիոն

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցի քաղաքագետի նկատմամբ