Թուրքիայի դեսպանը ժամանել է Լաչինի միջանցքի՝ ադրբեջանցիների կողմից արգելափակված հատված

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջը ժամանել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի այն հատված, որն ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են՝ պահանջելով հասանելիություն տրամադրել Արցախում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող արդյուանբերական հանքերին:

Այս մասին են վկայում թուրք դիվանագետի թվիթերյան էջում հրապարակված լուսանկարները։

Ավելի վաղ Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանին տեղեկացրել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման մասին, ինչպես նաև դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու և միջանցքի ապաշրջափակումը պարտավորեցնելու խնդրանքով։ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ էր տվել մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ՝ արձագանքելու ճանապարհը փակելու վերաբերյալ Հայաստանի դիմումին։

Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի «բնապահպանները» փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ վերսկսելու քաղաքացիական տրանսպորտի անխափան շարժը։

Related posts

Կձևավորվի Վաղարշապատ համայնքային փունջ. ավագանու ընտրությունները կանցկացվեն 2025-ի նոյեմբերի 16-ին

«Nissan»-ը բախվել է էլեկտրասյանը․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Դավիթ Անանյանն անդրադարձել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը միջազգային ֆինանսական կազմակերպություններում գրավադրված լինելու տեղեկություններին