Թուրքիայի առաջնահերթությունը տարածաշրջանում արյունահեղության դադարեցումն է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իսրայելին և Պաղեստինին զսպվածության և տարածաշրջանում լարվածության նվազեցման կոչ է արել:

Անկարայում իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում Էրդողանը Թուրքիայի համար առաջնային արտաքին քաղաքական խնդիրներից է համարել տարածաշրջանում հակամարտությունների դադարեցումը:

«Մեր առաջնահերթությունը տարածաշրջանում արյունահեղության դադարեցումն է՝ Կենտրոնական Ասիայից մինչև Կովկաս, Բալկաններից մինչև Սև ծով»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Related posts

Կառավարության նիստ . ՈՒՂԻՂ

Վարչապետը ժամանել է Դուբլին

Քրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր