Թուրքական լիրայի անկումը հասել է ռեկորդային ցածր մակարդակի

Հոկտեմբերի 17-ին թուրքական լիրան անկում է ապրել 0.2%-ով՝ հասնելով մեկ դոլարի համար 41,95-ի: Տարվա սկզբից անկումը կազմել է 16%, իսկ փոխարժեքը շարունակում է ընկնել արդեն 15 շաբաթ անընդմեջ:

Թուրքիայի կառավարությունը ձգտում է, որ լիրայի կորուստները սպառողական գնաճի մակարդակից ցածր լինեն։ Չնայած սեպտեմբերին սպասվածից ավելի բարձր գնաճին՝ արտարժույթի փոխարժեքը շարունակել է դանդաղ նվազել։

Երկրի կենտրոնական բանկը կարող է «նվազեցնել» լիրայի արժեզրկման տեմպերը, գնաճի դեմ պայքարելու համար՝ չդիմելով իրական տոկոսադրույքների բարձրացմանը, այս տեսակետը հայտնել են Morgan Stanley-ի (ամերիկյան միջազգային ֆինանսական ընկերություն, որը ծառայություններ է մատուցում ներդրումային բանկինգի, ակտիվների և արժեթղթերի կառավարման ոլորտում) տնտեսագետները:

Related posts

Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել

Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ