Թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 4 անդամներ, որոնցից 2-ը՝ երեխաներ

Այսօր՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:25-ի սահմաններում «Թալին» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ «այլ և չճշտված նյութերի տոքսիկ ազդեցություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 4 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ տուժածները հիվանդանոց են տեղափոխվել Թալին քաղաքի Պարույր Սևակի փողոցի տներից մեկից։

Նրանք են Շիրակի մարզի բնակիչներ 32-ամյա Արմինե Բ.-ն, 8-ամյա Մանուշակ Դ.-ն, Արագածոտնի մարզի բնակիչներ 30-ամյա Զեփյուռ Բ.-ն և 8-ամյա Արտաշես Մ.-ն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններս հնարավոր է՝ թունավորումը ստացած լինեն տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Related posts

Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. «Երևանի ավտոբուս»

3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին. ԲԸՏՄ-ն ջրօգտագործման խախտումներ է արձանագրել Լոռիում և Արմավիրում

Հնդկաստանում ռելսերից դուրս է եկել ուղևորատար գնացքի 6 վագոն. կան տnւժածներ