Թոշակառու կնոջը կողոպտած երիտասարդը ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ օտարերկրացի 31-ամյա մի երիտասարդ հուլիսի 27-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի բակում բացահայտ հափշտակել է 76-ամյա մի կնոջ պայուսակը և դիմել փախուստի:
Կողոպուտի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում չի ստացվել:
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, օգոստոսի 3-ին 31-ամյա երիտասարդին Աբովյան քաղաքում հայտնաբերել, կողոպուտ կատարելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գողոն բջջային հեռախոսը:
Տուժողից ընդունվել է հաղորդում: Նա հայտնել է, որ պայուսակում եղել է փող, բջջային հեռախոս և բանալի՝ մուտքի կրիչով:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացրել են Աբովյանի քննչական բաժին:
****

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք

Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ

ՆԱՏՕ-ն կարող է Ուկրաինային 70 մլրդ եվրոյի չափով ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել. Politico