Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Սիրելի ՛ հայրենակիցներ
Վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում: Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները: Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են:
Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ:
Փա ՛ռք հայոց բանակին»:

Related posts

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների ձևաչափը հետաքրքիր է. Փաշինյան

Նոր մանկապարտեզ՝ Ախուրիկում

Տիրանայում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը. Նիկոլ Փաշինյան