Թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ. հաղթանակը մերն է. ԱՀ նախագահ

Հազարավոր կամավորականներ արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը: Չնայած պաշտոնապես զորահավաք եմ հայտարարել, բայց հաճախ նրանք ավելի շուտ են հասնում զինկոմիսարիատներ, քան նրանց այդ մասին տեղեկացնում են, գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Բազմաթիվ են Մայր հայրենիքից ժամանողները, հարյուրավոր հայտեր ունենք նաև Սփյուռքից: Այն միասնությունն ու հավաքական կամքը, որ դրսևորում են մեր հայրենակիցները, անկասելի են դարձնում մեր հաղթանակի ընթացքը:
Այսօր, քան երբևէ հզոր ենք՝ մեր լեռների պես, իսկ թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ:
Հաղթանակը մերն է», – գրել է Հարությունյանը։

Related posts

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Հանրապետության առանձին շրջաններում՝ կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Արևայրուք՝ առողջությանը չվնասելով