Թմրանյութ տեղադրող երիտասարդը կալանավորվել է․ Երևանի պարեկների բացահայտումը

Հուլիսի 4-ի գիշերը՝ ժամը 4-ին, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Սեբաստիայի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ 22-ամյա երիտասարդի:

Բաժնի մոտ ծառայողական մեքենայից իջեցնելիս նրա տաբատից ընկել է կպչուն ժապավենով չորս փաթեթ, ևս 19 փաթեթ հայտնաբերվել է նրա խուզարկությամբ: Դրանցից 15-ը լցված էին մեթամֆետամինի նմանվող սպիտակ բյուրեղանման, իսկ չորսը` մարիխուանայի նմանվող բուսական ծագման զանգվածներով: Նաև հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ։

Երիտասարդը ներկայացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նա ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Related posts

Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան

Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասին

Արմեն Աշոտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք