Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է. նրա մեքենայում եղել է լիցքավորված ատրճանակ

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ Դիլիջանի Շահումյան փողոցում երիտասարդը ձերբակալվել և իր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժին:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով և թղթե մեկական փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածներով: Երիտասարդը հայտնեց, որ դրանք ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով, և մարիխուանայով 80 փաթեթ արդեն իսկ տեղադրել է Երևանում։ Նա հավելեց, որ «Նիսսան» ավտոմեքենայում կա մեկնարկային ատրճանակ։

Ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Դիլիջանի քննչական բաժին։

Քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 15-ին կատարված խուզարկությամբ երիտասարդի բնակարանում հայտնաբերվեցին թղթե փաթեթներով ընդհանուր ավելի քան 90 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, մոխրացած հետքերով 2 կաթուցիչ և կանեփի սերմեր։

«Նիսսանի» խուզարկությամբ հայտնաբերվեց ատրճանակը՝ 10 փամփուշտով։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ