Թերությունների պատճառով տեսչական մարմինը արգելել է «Աթենք» ընկերության էլեկտրաենթակայանի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության մասնագետների կողմից տեխնիկական ստուգման է ենթարկվել ՀՀ Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի 1-ին փողոց, 6-րդ փակուղի, թիվ 6 հասցեում՝ «Աթենք» ՍՊԸ տարածքի էլեկտրական լարման կառուցված 2 x 2500 կՎԱ հզորության, 35/0,4 կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայանը և այն սնող 35 կՎ լարման էլեկտրահաղորդման մալուխային գծի տեխնիկական վիճակը։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Աթենք» ՍՊ ընկերության տարածքի էլեկտրամատակարարումն ունի մի շարք թերություններ։
Մասնավորապես`
Չեն ներկայացվել ռելեական պաշտպանության տարրերի փորձարկման արձանագրությունները,
ճյուղավորման սկզբում տեղակայված զատիչ կայանի ցանկապատի և տրանսֆորմատորային ենթակայանի ցանկապատերի վրա բացակայում են նախազգուշացնող ցուցանակները,
3.35 կՎ լարման մալուխի վերգետնյա հատվածները պաշտպանված չեն պաշտպանիչ պատյաններով,
տրանսֆորմատորային ենթակայանի և զատիչ կայանի հաղորդաձողերի ֆազային գունավորումն իրականացված չեն,
ճյուղավորման սկզբում տեղակայված 35 կՎ լարման զատիչ կայանի և գոյություն ունեցող 35 կՎ լարման հաղորդալարերի միացման մանրամասն սխեման նախագծում պատկերված չէ, և հավաքակցման աշխատանքները տվյալ հատվածում ավարտված չեն։
Ուստի, հաշվի առնելով տեխնիկական ստուգմամբ արձանագրված թերությունները, տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում արգելել «Աթենք» ՍՊԸ տարածքի ենթակայանի գործարկումը և ենթակայանը լարման տակ դնելը՝ մինչև համապատասխան թերությունների և խախտումների շտկումը։

Related posts

Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է

Խաղաղությանը հասնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան պատերազմում հաղթելը. Հաջիև

Գուցե ձեզ հյուսիսից հաթաթա՞ են տվել, թե՝ քանի՞ գլխանի եք, որ Խաղաղության խորհրդին կողմ եք քվեարկել. Բաղդասարյանի կոչը տղամարդ պատգամավորներին