Թբիլիսիում շինաշխատանքների ընթացքում հայտնաբերված հայերեն գրություններով տապանաքարերը և մասունքները կտեղափոխվեն Խոջիվանքի պանթեոն

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Թեա Ցուլուկիանին և Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը հոկտեմբերի 18-ին այցելել են Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության շենքի հարակից տարածք, որտեղ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել էին հայերեն գրություններով մարմարե տապանաքարեր և մարդկային մասունքներ։
Հայտնաբերված տապանաքարերն ու մասունքները կտեղափոխվեն Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն։
ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին ցուցաբերած հոգատարության համար՝ բարձր գնահատելով վրաց ժողովրդի վերաբերմունքը քաղաքակրթական և քրիստոնեական համընդհանուր արժեքների նկատմամբ։
Նշենք, որ այս տարածքում է գտնվել խորհրդային տարիներին ավերված Թբիլիսիի հայկական Վանքի մայր տաճարի գերեզմանոցը։

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է