Թալինի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, փետրվարի 16-ին՝ ժամը 15։26-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։00-ին, մարվել՝ 19։37-ին։ Այրվել են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Տուածներ չկան
Դեպքի վայրում մեկ մարտական հաշվարկ իրականցնում է հերթապահություն։

Related posts

5000-ի փոխարեն՝ 20 հազար դրամ և 1 տուգանային միավոր․ կխստացվի երեխաների փոխադրման կանոնների խախտման համար պատիժը

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն