Թալիբները կփակեն գեղեցկության սրահները

Թալիբների կողմից ձևավորված Աֆղանստանի կառավարությունը նոր սահմանափակումներ է մտցրել կանանց նկատմամբ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«Թալիբների կառավարությունը 10-օրյա ժամկետ է սահմանել կանանց գեղեցկության սրահները փակելու համար», – հայտարարել են Al-Arabiya հեռուստաալիքի աղբյուրները։ Նրանք հավելել են, որ Աֆղանստանի իշխանությունները նաև կարգադրել են արգելել կանանց աշխատել առևտրի կենտրոններում։ Ավելի վաղ «Թալիբան» շարժումը Աֆղանստանում գործող բոլոր տեղական և միջազգային ոչ կառավարական կազմակերպություններին կարգադրել էր դադարեցնել իգական սեռի աշխատակցուհիների աշխատանքը։

Աֆղանստանի ԶԼՄ-ները հաղորդել են նաև, որ թալիբների կառավարության բարձրագույն կրթության նախարարությունը կարգադրել է դադարեցնել ուսանողուհիների ուսումնառությունը Աֆղանստանի մասնավոր և պետական համալսարաններում: Աֆղանստանի բարձրագույն կրթության նախարարը հայտարարել է, որ աշխարհիկ բուհերում աղջիկների կրթությունը խախտում է իսլամի օրենքները և հակասում իսլամական ավանդույթներին։

Related posts

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել

Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի հետ փորձագիտական քննարկումներ կլինեն՝ համագործակցության խորացման նպատակով

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը