Թալանել են գյուղերից մեկի մթերային խանութը, տարել են ծխախոտներ, տեսաձայնագրող սարքը և գումար

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 31-ին գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գողություն է կատարվել Ղուկասավան գյուղի խանութներից մեկից։

Ինչպես հայտնել է ֆոտոլրագրողը, պարզվել է, որ հունվարի 31-ին ժամը 01։00-ից մինչև 06։00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Վարդան Վ․-ին պատկանող Ղուկասավան գյուղում գործող մթերային խանութի «Եվրո» արտադրության մուտքի դուռը և ապօրինի մուտք գործելով ներս՝ սրահից գաղտնի հափշտակել են տարբեր տեսակի ծխախոտներ, տեսաձայնագրիչ սարքը և դրամարկղից մոտ 30 հազար դրամ գումար:

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է