Ընտանիքում բռնության ենթարկվածներին ապաստարանի ծառայություն տրամադրելու նպատակով 2023-ին շուրջ 12 մլն դրամ է հատկացվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պատվիրակման միջոցով ապաստարանի ծառայություններ տրամադրել ընտանիքում բռնության ենթարկված անձանց։ Այս նպատակով 2023 թվականի համար հատկացվել է ավելի քան 12 մլն դրամ։ Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:

Անհրաժեշտ ծառայությունները մատուցվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։

Ծրագրի շրջանակում ընտանիքում բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի ներքո գտնվող անձանց՝ երեխաներին, տրամադրվում են հետևյալ ծառայությունները՝ անհատույց բնակելի տարածք, սոցիալական աջակցություն, բնաիրային օգնություն, հոգեբանական օգնություն, իրավաբանական օգնություն, բժշկական օգնություն։

Գործող ապաստարաններում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման գործընթացը 2023 թ․ իրականացվում է «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության միջոցով (թեժ գիծ՝ 099 88-78-08)։

Related posts

Ձեռնպահ մնալ անկած կենդանիներին ինքնուրույն ոչնչացնելուց․ ՍԱՏՄ հորդորը՝ Լոռու և Տավուշի մարզերի՝ աղետից տուժած քաղաքացիներին

Երկրաշարժ Հայաստանում՝ Գառնիից 5 կմ հեռավորության վրա

Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մայիսի 31-ի համար