Ընկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 2026 թվականի ապրիլի 6-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերության տնօրենը հարկերը թաքցնելու նպատակով՝ 2020-2025 թվականների ընթացքում որպես ապակեգործ, բանվոր, փաթեթավորող, ձուլման վառարանի և թրծման հոսքագծի 56 աշխատակցից՝ յուրաքանչյուրի կողմից փաստացի ամսական 90.000-180.000 ՀՀ դրամ գումար աշխատավարձ ստանալու պայմաններում, փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է մտցրել՝ նույն աշխատակիցների կողմից ամսական ընդամենը 50.000-70.000 ՀՀ դրամ աշխատավարձ ստանալու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 11 մլն 222 հզր 728 ՀՀ դրամը վերականգնվել է»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Քննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը

Ձեզ պահեք կարգ ու կանոնով. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց. ընդդիմությունը լքեց դահլիճը

Ադրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա