Էրդողանի գլխավոր մրցակիցը ցանկանում է անհապաղ վերսկսել ԵՄ անդամակցության բանակցությունները. FT

Թուրքիայի Ժողովրդահանրապետական ​​կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, որը հաղթանակի դեպքում հավակնում է դառնալ հանրապետության նախագահ, ցանկանում է ընտրվելու դեպքում որքան հնարավոր է շուտ վերսկսել ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցային գործընթացը։ Այս մասին նախագահական ընտրություններում երկրի գործող ղեկավար Էրդողանի գլխավոր մրցակիցն ասել է Financial Times-ին։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան տնտեսական հարաբերություններ է պահպանելու Ռուսաստանի հետ, թեև ինքն ու իր դաշնակիցները «ճիշտ չեն համարում», որ Ռուսաստանը ռազմական գործողություններ է իրականացնում Ուկրաինայում։

Քըլըչդարօղլուն թերթին ասել է նաև, որ իր նախագահության խնդիրն է լինելու թույլ չտալ, որ Թուրքիան դառնա ավտոկրատ երկիր, վերականգնելու է ժողովրդավարական ինստիտուտները և սկսելու է լուծել երկրի տնտեսական խնդիրները։

«Մեր առաջնահերթություններն են» ազատությունն ու ժողովրդավարությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ երկիրը չի կարող հանդուրժել Էրդողանի կառավարման ևս հինգ տարի:

Ընդդիմության միասնական թեկնածուն նաև կասկած է հայտնել, որ նախագահական ընտրությունները կանցնեն առանց խախտումների, և դա կանխելու համար ընդդիմադիր դաշինքը բազմաթիվ դիտորդների է ներգրավել ընտրություններում։

Related posts

Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից

Թրամփ-Վենս վարչակազմի նպատակն է խթանել խաղաղությունը՝ լինի Հնդկաստանի և Պակիստանի, Ադրբեջանի և Հայաստանի, թե այլ երկրների միջև. Լանդաու

Փարաջանովի բացառիկ աշխատանքները Գյումրիում