Էրդողանին անվանել են տեռորիստ և ծաղրանկար հրապարակել

ermenihaber.am. Նիդերլանդների ընդդիմության ճամբարի «Ազատություն» կուսակցության ղեկավար Գիիրտ Վիլդերսը Twitter-ում սկանդալային գրառում է արել, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցեում և թուրքական լրատվամիջոցներում։

Վիլդերսը հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատկերող ծաղրանկար, որը ծաղրում է թե Էրդողանին և թե նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ–AKP) կուսակցությանը։ Հոլանդացի քաղաքական գործիչն իր հրապարակած ծաղրանկարին կից գրառում է արել՝ Էրդողանին անվանելով տեռորիստ։

Վիլդերսն ավելի վաղ մեկ այլ սկադնալային գրառում էր արել՝ նշելով․ «Ովքեր սիրում են Էրդողանին, թող չքվեն այս երկրից»։

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն արձագանքել է հրապարկված ծաղրանկարին։ Twitter–ում նա գրել է, որ մուսուլմանների համար Եվրոպան աստիճանաբար վերածվում է ավելի վտանգավոր վայրի։

Related posts

Դատախազությունը պահանջում է ՀՔԾ աշխատակազմի նախկին ղեկավարից հօգուտ պետության բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ

«Ռիբոկ»-ի լողավազանում ջրահեղձ եղած անձը մահացել է․ քրեական վարույթի հոդվածը փոխվել է

Հոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է