Էրդողանը սպառնացել է Հունաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչ ուրբաթօրյա նամազին մասնակցելը լրագրողների զրույցում անդրադարձել է Հունաստանի հետ առկա լարվածությանը, փոխանցում է Ermenihaber-ը։

Ըստ Էրդողանի՝ Անկարան Հունաստանի հետ լարվածության համատեքստում չեղարկել է Հունաստան-Թուրքիա ռազմավարական բարձր մակարդակի նախապես ծրագրած նիստը:

Թուրքիայի նախագահի համոզմամբ՝ դա Հունաստանին ուղղված բավական լուրջ ժեստ կլինի։

 

«Այս տարի այդ նիստը չենք անցկացնի: Սրանից ավելի բացահայտ ուղերձ, թերևս, չէր կարող լինել: Սրանից հետո թող Հունաստանն իր գլխի ճարը տեսնի»,- ասել է Էրդողանը:

Լրագրողների հետ զրույցում նա հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հունիսի 22-ին այցելելու է Թուրքիա: Հանդիպման ընթացքում քննարկվելու է երկու երկրների համագործակցության խորացման հարցերը։

Related posts

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն

Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

Պեկինը դատապարտել է Կուբայի դեմ ամերիկյան պատժամիջոցները, որոնք ազդել են չինական երկու ընկերության վրա