Էրդողանը հատուկ հրավերով կմասնակցի G7-ի առաջնորդների գագաթնաժողովին

Հունիսի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատուկ հրավերով մասնակցելու է «G7»-ի (Մեծ յոթնյակ) առաջնորդների գագաթնաժողովին:

Նշվում է, որ Էրդողանը գագաթնաժողովի շրջանակներում պատրաստվում է դիմել աշխարհի բոլոր երկրների առաջնորդներին՝ օրակարգ բերելով Պաղեստինի Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող գործողությունները:

«Մեծ յոթնյակի» օրակարգում է լինելու նաև ռուս-ուկրաինական հակամարտությունն ու տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Խոսվելու է հիմնականում հակամարտության հետևանքով առաջացած համաշխարհային և էներգետիկայի ու սննդի ոլորտներում ի հայտ եկած խնդիրների մասին:

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է