Էրդողանը հայտնել է Ալիևի՝ Թուրքիա նախատեսվող այցի մասին

Իլհամ Ալիևը մարտի 10-ին կայցելի Թուրքիա։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Նրա խոսքով՝ մարտի 9-ին էլ Թուրքիա կայցելի Իսրայելի նախագահ Իցհակ  Հերցոգը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Ադրբեջանում էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, որը Բաքվում հանդիպումներ է ունեցել Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Չավուշօղլուի պատվիրակության կազմում է եղել նաև Հայաստանի հետ բանակցությունների հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:

Related posts

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

«Յոթ աստիճան». տարիների փորձը՝ մեկ գրքում