Էրդողանը հայտարարել է, որ իրավական խոչընդոտներ չի տեսնում նախագահի պաշտոնում առաջադրվելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրավական խոչընդոտներ չի տեսնում երկրի ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրվելու համար:

«Թուրքիան 2018 թ. ընտրություններում ընտրել է կառավարման նոր համակարգ։ Նախագահական ժամկետների ժամանակացույցը զրոյացվել է։ 2018 թ. ընտրված նախագահը կառավարման նոր համակարգով ընտրված առաջին նախագահն է»,- ասել է Էրդողանը:

Ավելի վաղ թուրքական վեց կուսակցությունների ընդդիմադիր դաշինքը հայտարարել էր, որ Էրդողանն իրավունք չունի կրկին առաջադրվելու նախագահի պաշտոնում, քանի որ երկու անգամ զբաղեցրել է Հանրապետության ղեկավարի պաշտոնը և, 2017 թ. սահմանադրական փոփոխությունների համաձայն, չի կարող երրորդ անգամ առաջադրվել:

Էրդողանն արդեն երկու անգամ նախագահ է ընտրվել՝ 2014 թ. և 2018 թ.:

Related posts

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներին

Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի

Մեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումները