Էրդողանը հայտարարել է, որ գոհ է Թրամփի հետ հանդիպումից

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ գոհ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից:

«Մենք կարծիքներ ենք փոխանակել առևտրի դյուրացմանն ուղղված միջոցառումների, այդ թվում՝ մաքսատուրքերի վերանայման շուրջ, որպեսզի հասնենք մեր 100 մլրդ դոլարի առևտրի նպատակային ծավալին։ Մենք նաև կառուցողականորեն դիտարկել ենք այն քայլերը, որոնք ճանապարհ կհարթեն պաշտպանության ոլորտում համագործակցության համար։ Քննարկվել է նաև Գազայի հատվածում հումանիտար աղետը և սիրիական հարցը: Ես աջակցում եմ պարոն Թրամփի տեսակետներին խաղաղության վերաբերյալ»,- ասել է Ռեջեփ Էրդողանը Միացյալ Նահանգներից վերադառնալուց հետո:

Նա նշել է, որ ԱՄՆ իր այցը հրաշալի էր. բանակցություններն ընթացել են անկեղծ, կառուցողական և արդյունավետ մթնոլորտում:

Related posts

Սիբիհան և Վադեֆուլը համաձայնել են ընդլայնել պաշտպանության ոլորտում գործակցությունը

Բորիսպոլի շրջանի ուղղությամբ ռուսական ուժերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Համերգային ծրագիր՝ «Վարչաֆեստի» մրցութային համարներից առաջ․ վարչապետը տեսանյութեր է հրապարակել