Էրդողանը կրկին սպառնացել է Հունաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանին կոչ է արել հրաժարվել «Էգեյան ծովի կղզիների ռազմականացման և Անկարայի նկատմամբ լարվածության քաղաքականությունից»:

Ելույթ ունենալով Անթալիայի նահանգում մի շարք օբյեկտների բացման ժամանակ՝ նա հավաստիացրել է, որ Թուրքիան Հունաստանին հարվածներ հասցնելու ծրագրեր չունի և կպատասխանի միայն հարձակման դեպքում:

«Մենք արձակել ենք «Թայֆուն» հրթիռը՝ 561 կմ հեռահարությամբ։ Հունաստանում դա խուճապ է առաջացրել, տեղական թերթերը սկսել են գրել, թե պատրաստվում ենք հարված հասցնել։ Գլխավորն այն է, որ դուք մեզ հետ գործ չունենաք Էգեյան ծովում։ Քանի դեռ դուք դա չեք անում, մենք ձեզնով չենք զբաղվի»,- ասել Է Էրդողանը։

Թուրքիան «Թայֆուն» բալիստիկ հրթիռի փորձարկումն իրականացրել է Սև ծովի տարածքում նախորդ տարվա հոկտեմբերին։

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ