Էրդողանը կոչ է արել աջակցել Գազայում հրադադարի ռեժիմի շուտափույթ հաստատմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իսրայելի իշխանություններին մեղադրել է տարածաշրջանից դուրս գտնվող ուժերին սադրելու համար:  Նրա խոսքով՝ Գազայի վրա հարձակումների ընդլայնումը ոչ մի դրական բանի չի հանգեցնի:

«Միանգամայն ակնհայտ է, որ անհնար է անվտանգություն ապահովել՝ սպանելով երեխաներին, կանանց և խաղաղ բնակիչներին, պայթեցնելով հիվանդանոցներ, դպրոցներ, մզկիթներ ու եկեղեցիներ: Մեր տարածաշրջանը պետք է հնարավորինս շուտ փրկել այս խելագարությունից, որը խրախուսում են արևմտյան երկրները և լեգիտիմացնում արևմտյան լրատվամիջոցները»,- նշել է Էրդողանը:

Նա բոլոր պետություններին և միջազգային կազմակերպություններին կոչ է արել աջակցել Գազայում հրադադարի ռեժիմի շուտափույթ հաստատմանն ուղղված նախաձեռնություններին։ Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար անհրաժեշտ են նոր մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն մուսուլմանների, հրեաների, քրիստոնյաների անվտանգությունը:

«Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ հետագա արյունահեղության և հումանիտար ողբերգությունների կանխարգելման ու Պաղեստինում հակամարտության կարգավորման գործում»,- ընդգծել է Էրդողանը:

Related posts

«Դա մենք չէինք». իսրայելցի պաշտոնյան՝ Իրանում նախագահի ուղղաթիռի կnրծանման մասին

ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան

Իրանում նշանակվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար