Էնտերովիրուսային վարակներն ակտիվանում են ջերմաստիճանի բարձրացման հետ․ ինչ անել՝ պաշտպանվելու համար․ ՀՎԿԱԿ

Focus patient's hand has get the saline solution syringe on it. Illness and treatment. Health insurance plan. Reimbursement and Medical expenses. image for illustration, copy space, article.

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ աշխարհում՝ այդ թվում Հայաստանում, ժամանակ առ ժամանակ դիտվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունների ակտիվացում:

Հիվանդությունն ակտիվանում է գերազանցապես ջերմաստիճանի բարձրացման հետ:

Էնտերովիրուսային վարակները սուր վարակիչ հիվանդություններ են, որոնք բնութագրվում են տենդով և բազմաձև կլինիկական ախտանշաններով` կենտրոնական նյարդային, սրտանոթային, աղեստամոքսային, մկանային, շնչառական և այլ համակարգերի ախատահարումով:

Հիմնական հարուցիչները Կոկսակի, ECHO տիպի էնտերովիրուսներն են, որոնք կայուն են արտաքին միջավայրում, ցածր ջերմաստիճանների, չորացման, տաքացման նկատմամբ: Մակերեսային ջրամբարների ջրերում և խոնավ հողում կարող են պահպանվել մինչև 2 ամիս:
Էնտերովիրուսների առանձնահատկություններից է առողջ վիրուսակրության առաջացումը: Աղիներում կարող են պահպանվել մինչև 5 ամիս և այս ժամանակամիջոցում արտազատվել արտաքին միջավայր: Մեծամասամբ էնտերովիրուսային վարակներն ընթանում են անախտանիշ, կարող են արտահայտվել նաև մրսածության ախտանշաններով՝ տենդ, ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սրտխառնոց, փսխում: Էնտերովիրուսներն առաջացնում են նաև լուրջ կլինիկական ընթացքով հիվանդություններ` շճային մենինգիտ, էնցեֆալիտ, սուր կաթված, նորածնային սեպտիկ հիվանդություն, հեպատիտ, միոկարդիտ և այլն:

Էնտերովիրուսային վարակները փոխանցվում են բերանա-կղանքային (ջրային, սննդային և կենցաղ-կոնտակտային) և օդակաթիլային ճանապարհներով:
Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ վարակակիրը: Գաղտնի շրջանը 1-ից 10 օր է: Առավել մեծ ռիսկի խումբ են նորածինները, վաղ հասակի երեխաները և դեռահասները:

Էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է`
-պահպանել անձնական հիգիենայի կանոնները (հաճախակի լվանալ ձեռքերը, ծածկել քիթը և բերանը հազի և փռշտալու ժամանակ)՝ հատկապես նորածինների խնամքի պարագայում,
-միրգը և բանջարեղենը լավ լվանալ հոսող ջրով,
-խուսափել էնտերովիրուսային վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
-բնակարանը հաճախակի օդափոխել և խոնավ մաքրել,
-խուսափել պատահական վայրերում սնվելուց,
-չօգտագործել կասկածելի ջուր։

Related posts

Պլանային անջատումներ՝ ապրիլի 23-ին

Թրամփը Պուտինից նվեր է ստացել իր դիմանկարը. CNN-ը հրապարակել է այն

Բախվել են ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Գազել»-ն ու «Նիսսան»-ը