Էնդի Բըրնհեմը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնավարումը կսկսի Թրամփին և Զելենսկուն զանգերով. BBC

Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Էնդի Բըրնհեմն իր առաջին ելույթն է ունեցել Դաունինգ սթրիթի նստավայրի մոտ, որտեղ ժամանել է թագավոր Չառլզի հետ հանդիպումից հետո։ Նա հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում իր առաջին միջազգային հեռախոսազանգերը կլինեն ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ տեղեկացնում է BBC-ն։

Բըրնհեմն ասել է, որ ցանկանում է ցույց տալ իր պատրաստակամությունը՝ անձամբ աջակցելու Ուկրաինայի առաջնորդին։

«Ես Զելենսկուն կվստահեցնեմ, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն անսասան ու վճռական է։ Ես կլինեմ նրա կողքին, այդ թվում՝ անձամբ»,- ասել է նորընտիր վարչապետը։

Երկուշաբթի թագավոր Չառլզը պաշտոնապես հանձնարարել է Բըրնհեմին ձևավորել կառավարություն։ Մեծ Մանչեսթրի 56-ամյա նախկին քաղաքապետն անցյալ ուրբաթ ստանձնեց Լեյբորիստական ​​կուսակցության ղեկավարությունը՝ փոխարինելով Քիր Սթարմերին։

Չնայած մի քանի շաբաթ առաջ պարզ էր, որ Բըրնհեմն է դառնալու Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը, նա պաշտոնապես այդ պաշտոնը ստանձնեց միայն երկուշաբթի՝ թագավորի հետ հանդիպումից հետո, հայտնում է BBC-ն։

Related posts

Բյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿ

Անտառային հրդեհների ռիսկը մեծացել է․ ինչ կանոններ պետք է պահպանել

Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mercedes CLA»-ն բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել․ կան վիրավnրներ