Էմմա Պողոսյանը ծանրամարտի ԵԱ-ում 5-րդն է, Մարգարիտա Առաքելյանը՝ 10-րդը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են՝ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել 81 կգ քաշային կանայք:
Հայաստանի ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը պոկում վարժության ժամանակ բարձրացրել է 100 կգ: Հրումում Էմման բարձրացրել է միայն 130 կգ: Երկամարտի 230 կգ արդյունքով նա 5-րդն է Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի թիմի անդամ Մարգարիտա Առաքելյանը պոկում վարժության ժամանակ գլխավերևում է պահել 91 կգ և 95 կգ: Հրումում նա բարձրացրել է 116 կգ: Երկամարտի 211 կգ արդյունքով Մարգարիտա Առաքելյանը Եվրոպայում 10-րդն է:

Related posts

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառքի գործով 4 անձ ձերբակալվել է