Էմանուել Մակրոնը Վրաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Օլիվիե Կուրտոյին նշանակել է Վրաստանում նոր դեսպան։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ հղում կատարելով Ֆրանսիայի նախագահի համապատասխան հրամանագրին։ «Պարոն Օլիվիե Կուրտոն, ավագ ադմինիստրատոր, նշանակվում է Վրաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան»,-ասված է հրամանագրում։ Նշվում է, որ Կուրտոն կփոխարինի Շերազ Գասրիին, որը Վրաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականից։

Related posts

Շնորհակալ ենք, տղաներ. վարչապետը՝ Համլետ Մանուկյանին և Արթուր Դավթյանին

Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը

Որքան ձայն է ստացել «Քաղաքացիական պայմանագիրը» Մեղրիում