Էմանուել Մակրոնը հեռախոսազրուց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, դրանց զարգացման հեռանկարի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Անդրադարձ է եղել տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներին: Էմանուել Մակրոնն Իքսի էջում գրել է, որ վերահաստատել է Փարիզի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է այդ ուղղությամբ շարունակական առաջընթացի կարևորությունը:

Related posts

Գևորգ Պապոյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Ավելի շատ գազ կարտահանենք, եթե հնարավորություն լինի. կա՞ Հայաստանից ավելի լավ ընկեր. Իրանի փոխնախագահ