Էկոնոմիկայի նախարարի տեղակալի գլխավորությամբ քննարկվել են ադամանդագործության ոլորտի խնդիրները

Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է 2024 թ․ Քիմբերլի գործընթացի նախագահող երկիր և Դուբայի բազմահումքային կենտրոնի տնօրեն Ահմեդ Բին Սուլայեմի ղեկավարած պատվիրակությանը, հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Քննարկվել են Հայաստանի Հանրապետության՝ որպես այս միջազգային կազմակերպության անդամ, 2024 թ․ Year of Delivery հռչակված տարում ոլորտային արդյունքները և 2026 թ․ փոխնախագահող երկիր դառնալու հավակնությունը։

Երկուստեք դրական է գնահատվել ԱՄԷ և ՀՀ միջկառավարական համագործակցության շրջանակներում Քիմբերլի գործընթացի պատասխանատուների համատեղ աշխատանքը և փորձի փոխանակումը։

Անդրադարձ է կատարվել ադամանդագործության ոլորտի խնդիրներին և հնարավորություններին։ Ընդգծվել է Դուբայի բազմահումքային կենտրոնի ողջ ենթակառուցվածքային հնարավորությունների տրամադրման պատրաստակամությունը ՀՀ ոլորտային տնտեսվարողներին։

Հայաստան կատարած այցի շրջանակում պատվիրակության անդամները ճանաչողական այց են կատարել ադամանդագործական մի շարք գործարաններ։

Հյուրերը բարձր են գնահատել ոլորտի՝ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան հագեցվածությունն ու ներուժը, որի արդյունքում առաջարկվել են բոլոր հնարավորությունները՝ ներկայանալու Դուբայում կայանալիք ադամանդագործական շաբաթին։

Related posts

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում