Էլեկտրաշոկով հարվածել է համագյուղացուն, պարանով կապել ձեռքերը՝ պահանջելով հաշվեհամարին եղած 10 դոլարը փոխանցել իրեն. ավազակության բացահայտում

Դեկտեմբերի 11-ին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնում ավազակության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էր ստացվել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Դարպաս գյուղի 46-ամյա բնակիչը, որպես արհեստավոր գնալով 35-ամյա համագյուղացու տուն, էլեկտրաշոկով հարվածներ է հասցրել նրան, ապա պարանով կապել ձեռքերը՝ պահանջելով, որ նա հաշվեհամարին եղած գումարը փոխանցի իր հաշվին: Բռնության ենթարկված 35-ամյա երիտասարդը 10000 դոլար փոխանցել է 46-ամյա համագյուղացու հաշվեհամարին:

Դարպաս գյուղի 35-ամյա բնակչից հաղորդում է ընդունվել:

46-ամյա տղամարդը ձերբակալվել, տեղափոխվել է Գուգարքի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Լոռու մարզի քննչական վարչություն։

Related posts

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը

ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Դիլիջան համայնքի Շամախյան տեղամասում գտնվող՝ 67 հա մակերեսով հողամասը. Փաշինյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք