Էգեյան ծովում 5.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը»  (AFAD)  հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ 23։38-ի դրությամբ Էգեյան ծովում գրանցվել է 5.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ։

Էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի Չանաքքալե նահանգի Այվաջըք շրջանից 6.62 կմ հեռավորության վրա։

Երկրաշարժը տեղի է ունեցել 8.65 կմ խորության վրա և ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև Իզմիրում, Մանիսայում և Էդրեմիթում։ Հաղորդվում է, որ մարդկային ու նյութական կորուստների վերաբերյալ տեղեկություններ չկան։

Related posts

Ուկրաինայի նախագահը հայտարարել է վարչապետի հրաժարականի մասին

Վարդավառ․տոն, որը միավորում է սերունդներին

Արարատյան դաշտում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի