«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները բացահայտել են գողություններ

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում սեպտեմբերի 30-ին ժամը 15.30-ին մի քաղաքացի տվել է հաղորդում, որ րոպեներ առաջ անվճար ավտոկայանատեղիում, երբ տաքսի գտնելու համար հեռացել է իրերից, գողացել են իր ուղեբեռը, որի մեջ կային փաստաթղթեր, անձնական իրեր և փող:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ոստիկանությունից, գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Բաղրամյան գյուղի բնակիչ, 49-ամյա մի տղամարդ:

Նա նույն օրը հայտնաբերվել ու ձերբակալվել է, ապա ներկայացվել քննչական բաժին:
Հոկտեմբերի 1-ին նույն քննչական բաժին է ներկայացվել նաև մայրաքաղաքի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ:

Այդ օրը «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին էր դիմել մի վանաձորցի: Ըստ նրա` վճարովի ավտոկայանատեղիում բեռնասայլակի վրայից գողացել էին տնային տեսալուսանկարահանող ձայնային սարքը:

Օդանավակայանի քրեական հետախույզների միջոցառումն արդյունքում գողոնները հայտնաբերվել են:

Related posts

ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել

Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Հանրապետության հրապարակ

Մայիսյան հաղթանակի օրը՝ Գյումրիում