«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողների

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 25-ին` գիշերվա ժամը 1-ին, Դոհա-Երևան չվերթի ժամանումից հետո, բաժին է բերվել և ձերբակալվել օտարերկրյա 28-ամյա քաղաքացի, որը 2022 թվականից Ուզբեկստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Ոստիկանները նաև ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ նույն օրը Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող 50-ամյա մեկ այլ օտարերկրացի օդանավակայանում դիմավորելու է իր հարազատներին:

Ժամը 1:40-ին նա հայտնաբերվել ու տեղափոխվել է բաժին: 2023 թվականից նա հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Երկուսի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ապրիլի 26-ի ժամը 7:15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Մինսկ-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է 33-ամյա օտարերկրյա քաղաքացի: Մարտի 7-ից ՌԴ իրավապահների կողմից Ինտերպոլի միջոցով նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Նույն օրը՝ ժամը 12:10-ին, Դուբայ-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է 49-ամյա օտարերկրացի: Նա նույնպես ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախություն մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Related posts

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար