ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է եռամսյա հավաքի մասնակիցների հետ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն օգոստոսի 31-ին այցելել է Հատուկ զորամիավորում, հանդիպել եռամսյա հավաքի մասնակիցների հետ։

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ստուգել է հավաքի անցկացման ընթացքը, ծանոթացել պահեստազորայինների կենցաղային պայմաններին, սննդի որակին։

ԶՈւ գլխավոր շտաբի պետը մասնակիցներին հորդորել է հավաքից առավելագույն գիտելիք և հմտություններ քաղել, կատարել հրամկազմի հրամաններն ու լրջագույն պատասխանատվությամբ մոտենալ իրենց վերապահված գործառույթներին։

ՀՀ ՊՆ

Related posts

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

«Առինջ մոլի» տնօրենի տանը խուզարկություններ են կատարվում. նա կալանավորվել է

35 տարվա ստաժ ունեցողի աշխատանքային կենսաթոշակը՝ 61 500 դրամ. ինչպե՞ս ինքնուրույն հաշվարկել ձերը