Զինված միջադեպ` ադրբեջանա-իրանական սահմանին. կա 1 զոհ

Հուլիսի 5-ի երեկոյան ադրբեջանա-իրանական սահմանին միջադեպ է տեղի ունեցել: Ադրբեջանի սահմանային պարեկը 5 անհայտ անձի կողմից Իրանից երկրի պետական սահմանի խախտման դեպք է գրանցել:

Ինչպես փոխանցում է Tert.am-ը, այս մասին հայտնում է minval.az-ը, սահմանախախտները եղել են զինված: Նրանք փորձել են թմրանյութ տեղափոխել:

Ադրբեջանական կողմը զենք է կիրառել, ինչի հետևանքով սահմանախախտներից մեկը, որն Ադրբեջանի քաղաքացի էր և գտնվում էր հետախուզման մեջ, սպանվել է:

Մյուս սահմանախախտները փախել են Իրանի տարածք: Դեպքի վայրում հայտնաբերվել է պայուսակ, որում եղել է 6895 գր նյութ` նման թմրանյութերի և դեղամիջոցների:

Իրանական կողմն անմիջապես տեղեկացվել է դեպքի մասին, Ադրբեջանի և Իրանի սահմանային ծառայությունների ներկայացուցիչները տեղում հանդիպում են ունեցել:

Related posts

Անվտանգության ապահովման հարցում հույսներս պետք է դնենք մեզ վրա. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը՝ սահմանազատման հերթականության մասին

Աջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև իր շահերը. դեսպան Տոլմաջյան