Զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան շրջվել է. 11-ը տեղափոխվել են հիվանդանոց

Վայոց ձորի մարզում այսօր՝ առավոտյան ժամը 10։40-ի սահմանում, Երևան-Մեղրի ավտոճանապարհին պաշտպանության նախարարության՝ զինծառայողների տեղափոխող ավտոմեքենան շրջվել է:

ՊՆ-ից «Լուրերին» հայտնած տեղեկության համաձայն՝ վթարի հետևանքով 11 զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Զինծառայողներից մեկը կողի կոտրվածք ունի, մյուսների վիճակը բավարար է, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի հանգամանքները պարզելու համար Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Related posts

Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿ

«Լսի, քեզի Տաշիրի կողմից մարդ-մուրդ տեսե՞լ են». ՀԿԿ-ն նոր ձայնագրություն է հրապարակել ընտրակաշառքի գործով 

Էկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում արտահանող ընկերություններին՝ առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից