Զինծառայողը ձերբակալվել է համածառայակցի սպանության կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից համածառայակցի առերևույթ սպանության դեպքի բոլոր հանգամանքները: Այդ մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից:

ՀՀ ՊՆ ՌՈ-ից հաղորդում է ստացվել 2023 թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ զորամասի պահպանության շրջանի՝ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից ինքնաձիգից կրակոց արձակելու և գլխի շրջանում ստացած մահացու վիրավորման հետևանքով համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Նազարյանի մահանալու վերաբերյալ։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարված քննչական գործողությունների արդյունքում նշված հանցավոր արարքն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով նշված համածառայակիցը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

«Անձրևի պատճառով ցեխ է, ինչը դժվարացրել է մեքենաների և մարդկանց անցումը տարածք»․ վերջին տեղեկատվությունը Ռաիսիի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի վայրից