Զելենսկին հրաժարվում է ընդունել իր երկրում պատերազմի վերաբերյալ պրագմատիկ իրականությունը. Սպիտակ տուն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ցավոք, հրաժարվում է ընդունել իր երկրում պատերազմի վերաբերյալ պրագմատիկ իրականությունը՝ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը Fox News-ի եթերում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուզում է, որ այդ պատերազմն ավարտվի, իսկ ամերիկացի ժողովուրդը հոգնել է պատերազմի համար հարյուր միլիարդավոր դոլարներ վճարելուց։ Լևիթը նշել է՝ նախագահ Զելենսկին բավարար չափով երախտապարտ չէ ԱՄՆ-ին:

Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ նախատեսվող համաձայնագիրը Ուկրաինայի ժողովրդի համար տնտեսական բարգավաճում էր ապահովելու և վերականգնելու էր ամերիկացի հարկատուների գումարները, սակայն գործարքը չկայացավ Զելենսկու «կոպիտ և թշնամական վարքի պատճառով»:

«Մենք այլևս չենք պատրաստվում դատարկ չեկեր գրել հեռավոր երկրում պատերազմի համար՝ առանց իրական, կայուն խաղաղության»,- նշել է Լևիթը։

Related posts

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

«Յոթ աստիճան». տարիների փորձը՝ մեկ գրքում