Զելենսկին համաձայնել է Պուտինի առաջարկին և պատրաստ է խոսել խաղաղության մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին համաձայնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին և պատրաստ է խոսել խաղաղության և կրակի դադարեցման մասին։ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովի խոսքով՝ «այս ժամերին խորհրդակցություններ են ընթանում բանակցությունների ժամանակի և վայրի շուրջ»։

«Մենք պետք է հերքենք այն պնդումները, թե մենք հրաժարվել ենք բանակցություններից: Ուկրաինան եղել է և այժմ էլ պատրաստ է խոսելու կրակի դադարեցման և խաղաղության մասին: Սա մեր մշտական ​​դիրքորոշումն է: Մենք համաձայնել ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկին»,- գրել է նա Facebook-ում:

«Ճիշտ այս ժամերին կողմերը խորհրդակցում են բանակցային գործընթացի տեղի և ժամանակի շուրջ,- ասել է նա,- որքան շուտ սկսվեն բանակցությունները, այնքան ավելի շատ կլինեն նորմալ կյանքը վերականգնելու հնարավորությունները»։

Related posts

Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը

4 կրակոց Աշտարակի խճուղում․ ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երիտասարդին