Զելենսկին կարող է վերադառնալ այն ժամանակ, երբ պատրաստ կլինի խաղաղության․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ ունեցած լարված երկխոսությունը։ Truth-ի իր միկրոբլոգում նա գրել է․

«Այսօր մենք բավականին բովանդակալից հանդիպում ունեցանք Սպիտակ տանը։ Շատ բան է պարզ դարձել, որն այլ կերպ անհնար էր հասկանալ, եթե չլիներ լարված ու ճնշող մթնոլորտում տեղի ունեցած այս զրույցը: Զարմանալի է, թե ինչպես են հույզերը դրսևորվում նման իրավիճակներում։ Ես եկա համոզման, որ նախագահ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության, եթե դրան մասնակից է ԱՄՆ-ն։ Նա կարծում է, թե մեր մասնակցությունն իրեն բանակցային առավելություն է տալիս։ Ես առավելություն չեմ ցանկանում, ես խաղաղություն եմ ցանկանում։ Զելենսկին անարգանք է դրսևորել ԱՄՆ նկատմամբ՝ մեր սուրբ Օվալաձև կաբինետում։ Զելենսկին կարող է վերադառնալ այն ժամանակ, երբ պատրաստ կլինի խաղաղության»։

Related posts

Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում նախաճաշել է զինվորների հետ

Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր